ԼՐԱՀՈՍ
11 Mar 2025

«Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա այցի հետ»․ Զախարովա

«Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա այցի հետ»․ Զախարովա

Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի վրա Ուրկրաինայի զանգվածային հարձակումները

 

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա այցի հետ․ Telegram-ի ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Սա առաջին դեպքը չէ, երբ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակության այցը Մոսկվա ուղեկցվում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմամբ։ Այս գիշեր ևս, երբ սպասվում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը այցը, Կիևի ռեժիմը ԱԹՍ–ներով հարձակվել է մայրաքաղաքի վրա»,– գրել է նա։

 

Նշենք, որ գիշերվա ընթացքում ուկրաինական ԶՈւ–ն ամենախոշոր հարձակումն է իրականացրել 2025 թվականի ընթացքում, Ռուսաստանի երկնքում ոչնչացվել է 337 ԱԹՍ, որից 91–ը՝ Մոսկվայում։ Մասսայական հարձակումների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երկու տասնյակ մարդ։ Երկրի տարածքում փակվել են օդանավակայաններ, կայարաններ։

 

Հիշեցնենք, որ Ֆերիդուն Սինիրլիօղլուի և Սերգեյ Լավրովի բանակցությունները նախատեսված են այսօր՝ մարտի 11-ին։

 

ABC MEDIA -ն է փոխանցում