«Կարող եք հասնել նրան, որ այս դահլիճում փորձառու փաստաբան չմնա»․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նախկին ՔՊ-ական դատավորին

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմեց դատավոր, նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանին՝ ասելով․
«Անցած անգամ փաստաբան Օրբելյանը, եթե չեմ սխալվում, նկատողություն է ստացել դեմքի արտահայտության համար, ես նկատողություն եմ ստացել ձեռի շարժման համար: Շատ կցանկանայի, որ այս դատարանը կանխատեսելի դատարան լիներ: Չեմ ցանկանում նկատողություն ստանալ: Չեմ ցանկանում սանկցիաներ կիրառեք իմ փաստաբանի նկատմամբ, որովհետև դուք կարող է 3 անգամ կիրառեք, հետո զրկեք փաստաբանի իրավունքից՝ ինձ պաշտպանելու և հասնենք նրան, որ այս դահլիճում փորձառու փաստաբան չմնա: Իրավունք ունեմ մտածելու, որ նման շարժառիթ այս դատարանն ունի:
Դրա համար իմ առաջարկը հետևյալն է սահմանեք՝ ինչ կարգի դեմքի արտահայտություն պետք է ունենանք և ինչ շարժումներ մենք պետք է չանենք սանկցիաներից խուսապելու համար: Միգուցե նկարներով, միգուցե այլ տարբերակով, բայց մենք հասկանանք ոնց մեզ պահենք դատարանում»։
Աղբյուրը՝ Yerevan.Today