ԼՐԱՀՈՍ
17 Mar 2025
Հայտնի բժիշկ ու մարդասեր Թոմ Քաթինան պահանջում է ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիր Թոմ Քաթինան տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ: «Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես կեղծ են և ծիծաղելի»,-ասել է հայտնի բժիշկն ու մարդասերը:
«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքն է փոխանցում