ԼՐԱՀՈՍ
20 Mar 2025

Պուտինն ուղերձ է հղել Սիրիայի ղեկավար ալ Շարաային

Պուտինն ուղերձ է հղել Սիրիայի ղեկավար ալ Շարաային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ ալ-Շարաային։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ ալ-Շարաային, որում նա աջակցել է երկրում իրավիճակի արագ կայունացմանն ուղղված ջանքերին՝ ի շահ նրա ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության ապահովման», - ասել է Կրեմլի խոսնակը։

 

Աղբյուրը՝ Yerkir.am