ԼՐԱՀՈՍ
22 Mar 2025

«Պայմանագիրը ունենում է երկու կողմ, ի՞նչ է նշանակում միակողմանի ստորագրում, ես ստորագրում եմ, որ ի՞նչ անեմ»․Վլադիմիր Մարտիրոսյան․ ABC MEDIA

«Պայմանագիրը ունենում է երկու կողմ, ի՞նչ է նշանակում միակողմանի ստորագրում, ես ստորագրում եմ, որ ի՞նչ անեմ»․Վլադիմիր Մարտիրոսյան․ ABC MEDIA

Մենք փաստացի գործ ունենք մի վարքաբանության հետ, որը մի անգամ արդեն եղել է։ Փաշինյանը Արցախին վերաբերող թեմայի շրջանակներում մեկ անգամ այդպես արեց՝ առանց Ադրբեջանի ներկայության․ ABC media-ի հետ զրուցում ասել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ ստորագրությունը պայմանագրի տակ դնելու պատրաստակամության մասին հայտարարությունը:

 

«Մենք գործ ունենք դիվանագիտական և տրամաբանական նոնսենսի հետ, որտեղ պայմանագիր երևույթը փորձում ենք կնքել միակողմանի։ Սա ոչ թե դիվանագիտական, ոչ թե բանակցային դիրքավորման առումով է նաև նոնսենս, այլ այն առումով, որ դա պայմանագիր չէ, եթե ունի ստորագրման ենթակա մեկ կողմ։ Իսկ իրականում Փաշինյանի իդեաֆիքսը հետևյալն է․ որևէ կերպ և որևէ առումով ունենալ թուղթ, որը ներհայաստանյան քաղաքական իրավիճակում կներկայացվի որպես արդյունք»,-ասել է Մարտիրոսյանը։

 

Նա նաև նշել է, որ Փաշինյանը ցանկանում է ունենալ փաստաթուղթ, որը հետագայում կներկայացնի Հայաստանում ընտրողներին որպես կայացած երևույթ, մինչդեռ պայմանագիրը ոչ միայն կայացած չէ, այլ նույն պայմանագրի հանգամանքը Ադրբեջանը դիվանագիտորեն շատ հմուտ  օգտագործում է ցույց տալու, որ իրենք ունեն մի նախնական փաստաթուղթ, որին Հայաստանը տվել է համաձայնություն։

 

«Պայմանագիրը ունենում է երկու կողմ, ի՞նչ է նշանակում միակողմանի ստորագրում, ես ստորագրում եմ, որ ի՞նչ անեմ, դա դա ինչի համար է ստորագրելը։ Այդտեղ տրամաբանություն չկա, ինչ է նշանակում միակողմանի պայմանագիր ստորագրում»,-հավելել է  քաղաքագետը։

 

Աղբյուրը՝ ABC MEDIA