ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
30 Մայ 2017

Հեռուստաընկերություններն ամեն օր խախտում են լեզվի մասին օրենքը. Սերգո Երիցյան

Չպետք է թողնել, որ լեզուն այնքան հուսահատվի, որ ինքը սկսի իրեն պաշտպանել:

 

Հեռուստաընկերություններն ամեն օր խախտում են լեզվի մասին օրենքը: Խոսքը նախեւառաջ ոչ հայերենով հեռարձակվող հաղորդումների մասին է, էլ չենք խոսում գրական, մաքուր հայերենով հաղորդումների մասին: Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը հավելում է նաեւ, որ եթերից հաճախ այնպիսի բառեր եւ բառակապակցություններ են հնչում, որ անգամ դժվար է երեւակայել: «Փողոցն ու հեռուստատեսությունը երբեք չպետք է նույնացվեն լեզվական մշակույթի հետ»,-նկատում է տեսչութան պետը:


Լեզվի տեսչությունը պատասխանատվության ենթարկելու լծակներ չունի եւ առայժմ սահմանափակվում է միայն նամակներ գրելով ու հորդորներով: Օրենսդրական փոփոխությունների փաթեթը վաղուց պատրաստ է, եւ Երիցյանն ասում է, որ սպասում են մինչեւ այդ փաթեթը, ի վերջո, կհասնի Ազգային ժողով:


«Լեզուն ինքնազարգացող հզոր օրգանիզմ է, որը կարող է ինքն իրեն պաշտպանել, բայց մենք չպետք է թողնենք, որ լեզուն այնքան հուսահատվի, որ ինքը սկսի իրեն պաշտպանել. մենք պետք է լեզվի կողքին լինենք»,-ընդգծում է Սերգո Երիցյանը: Զրույցի մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: