ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
27 Հնս 2017

Քննարկվում է կարկուտից տուժած գյուղացուն փոխհատուցել հողահարկի, ջրի վարձի եւ վարկերի մասով. փոխնախարար

Գյուղոլորտը հնարավոր չէ մի քանի տարում կարգի բերել:

 

Գյուղատնտեսության նախարարությունը գների վրա ազդելու որեւէ լծակ չունի: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը շտապում է հավելել՝ բայց նախարարության համար միեւնույն չէ շուկայում ձեւավորված գինը: «Երբ անհամաձայնություն է առաջանում գյուղացու, արտահանողների, մթերողների ու գնորդների միջեւ, ապա նստում ենք ընդհանուր սեղանի շուրջ՝ հաշվի առնելով ինքնարժեքը, փորձում ենք գալ մի խելամիտ գնի, որը շահավետ կլինի թե գյուղացու, թե գնորդի համար»,-պարզաբանում է փոխնախարարը:

Ինչ վերաբերում է կարկտահարության պատճառով գյուղացու կրած վնասների փոխհատուցմանը, ապա Ռոբերտ Մակարյանը վստահեցնում է, որ կառավարությունում քննարկում են փոխհատուցման մի քանի տարբերակ: «Հիմնական առաջարկները՝ հողահարկի, ջրի վարձավճարի եւ վարկերի ուղղությամբ են: Առաջիկայում հայտարարություն կարվի»,-նշում է փոխնախարարը: Զրույցի մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում