ՊԱՐԱԴԻԳՄ
26 Մար 2018

Կրթության համակարգի լուրջ խնդիրները՝ Անահիտ Բախշյանի եւ Դավիթ Պետրոսյանի դիտանկյունից

Կրթության ոլորտում պետական քաղաքականությունը ոտնահարվում է, շրջանցվում ու արհամարհվում:

 

Կրթության ոլորտում պետական քաղաքականությունը, եթե անգամ հստակ կերպով ձեւակերպված է, ոտնահարվում է, շրջանցվում ու արհամարհվում: Ու չես հասկանում՝ ո՞նց դրա դեմ պայքարել: Կրթության հարցերով փորձագետ Անահիտ Բախշյանը հավելում է՝ կրթության ոլորտի խնդիրները հենց այդ ամենից են առաջանում:


«Ամբողջ խնդիրն այն է, որ հսկայական գումարներ են ներդրվել՝ կրթության կառավարման ապակենտրոնացումն ապահովելու համար: Օրենքում շատ սիրուն բաներ են գրված՝ ապակենտրոնացնել, ԲՈՒՀ-ի, դպրոցի ինքնավարությունը բարձրացնել, ինքնակառավարման անցնել, ուսուցիչը, ծնողը, ուսանողը, աշակերտը պետք է մասնակցեն որոշումներ կայացնելու հարցում: Բայց, իրականում, ճիշտ հակառակ բան է տեղի ունենում»,-շեշտում է Անահիտ Բախշյանը


ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, որը նաեւ Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ էր, նշում է, որ այդ նախաձեռնության ժամանակ շատ պարզ երեւաց, որ ԿԳ նախարարությունը չունի ինքնավարություն: «Խնդիրը, որը վերաբերում է կրթությանը, չի լուծվում ԿԳՆ-ում, այլ լուծվում է ՊՆ-ում»,-ասում է Դավիթ Պետրոսյանը: Նա նաեւ հավելում է, որ այդ ընթացքում հասկացել են, որ այնտեղ, որտեղ սովորում են, կան շատ լուրջ խնդիրներ: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: