Պուտինը ՀԱՊԿ-ի դաշնակիցների հետ կարող է քննարկել Արևմուտքի հետ էսկալացիան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին կմասնակցի Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին։
ՀԱՊԿ քարտուղարության մամուլի քարտուղար Նատալյա Խարիտոնովայի խոսքով, արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, ապա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում «մանրամասնորեն կքննարկվի» կազմակերպության պատասխանատվության գոտում և դրան հարող մի շարք ոլորտներում ստեղծված իրավիճակը։
«Հաշվի առնելով հանգամանքներն՝ ակնկալվում է, որ կողմերը կանդրադառնան Արևելյան Եվրոպայի հավաքական անվտանգության տարածաշրջանի վերջին իրադարձություններին, այն է՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրման թեմային։ Մյուս հիմնական հարցերը ներառում են պետությունների ղեկավարների կողմից Տաջիկստաի և Աֆղանստանի սահմանի ամրապնդման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նպատակային միջպետական ծրագրի հաստատումը և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարությունը», – «Известия»-ի հետ զրույցում նշել է Նատալյա Խարիտոնովան։
Ստորագրման համար նախապատրաստվել է ընդհանուր առմամբ 14 փաստաթուղթ, որոնցից մի քանիսն ուղղված են դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների արագ արձագանքման հավաքական ուժերի մարտունակության բարձրացմանը։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում կընդունեն ամփոփիչ հռչակագիր, որը կսահմանի ընդհանուր մոտեցումներ միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ ։
Ըստ փորձագետՍտանիսլավ Պրիտչինի՝ գագաթնաժողովի մասնակիցները չեն կարող չանդրադառնալ Ռուսաստանի տարածքին արևմտյան հեռահար զինատեսակների հարվածների խնդրին։
«Ամենայն հավանականությամբ, կքննարկվեն այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն, եթե էսկալացիան աճի, և թե ինչպե՞ս պետք է գործեն դաշնակիցները այս պայմաններում», – նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/khaghakhakanutyun/113086/
ABC MEDIA © 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են