ԼՐԱՀՈՍ
02 Dec 2024

«Նրանք բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական համակարգին». Կոբախիձե

 «Նրանք բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական համակարգին». Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր  կուսակցություններն անօրինական ճանաչելու համար: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Նրանք բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական համակարգին, ինչն էլ ուղղակի հիմք է ստեղծում՝ դիմելու Սահմանադրական դատարան և ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար: Տեսնենք՝ ինչպես կզարգանան գործընթացները: Ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է Կոբախիձեն կառավարության նիստում։

 

Փոխանցում է Yerevan.Today-ը