ԼՐԱՀՈՍ
02 Dec 2024

«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի վրա հարձակվելու համար»․ Էդգար Էլբակյան

«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի վրա հարձակվելու համար»․ Էդգար Էլբակյան

«Մինչ աշխարհն ու մեր տարածաշրջանն ավելի խորն են թաթախվում արյան գետերի մեջ, թշնամի Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Հայաստանի Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար, իսկ ՀՀ դե-ֆակտո թուրքական վարչակարգը ձևեր է փնտրում այդ գործը հեշտացնելու և Հայաստանը լուծարելու համար, հայրենի ընդդիմության մեծ մասը, անհուսորեն թաղված «էլեկտորալ գետտոյի» մեջ, մտածում է ոչ թե թուրքական վարչակարգից ազատվելու, այլ այդ վարչակարգի կազմակերպելիք նոր ընտրություններում միմյանց թիրախավորելով ու պիտակավորելով՝ ընդդիմադիր ձայները մեջ-մեջ անելու մասին։

Իսկ ժողովուրդը, չզգալով ու չտեսնելով մեկին, որ պատրաստ է՝ իրեն վարելու ազգային-ազատագրական պայքարի փշոտ, բայց փրկարար ճանապարհով, պատրաստվում է հերթական «ուրախ տարի ըլնի, ձերն էլ, ձերն էլ, կարևորը՝ խաղաղության ըլնի» ինքնախաբեական մանտրան կրկնելուն՝ նախընտրելով մնալ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»…»

Քաղաքագետ Էդգար Էլբակյան