ԼՐԱՀՈՍ
02 Dec 2024

«Վրաստանում «մայդան» կազմակերպելու չորրորդ փորձը ձախողվեց». Կոբախիձե

«Վրաստանում «մայդան» կազմակերպելու չորրորդ փորձը ձախողվեց». Կոբախիձե

Վրաստանում «մայդան» կազմակերպելու չորրորդ փորձը ձախողվեց. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մայդան» կազմակերպելու փորձերը ֆինանսավորվում են դրսից և ֆինանսավորումն իրականացվում է ոչ թափանցիկ ձևով, ուստի որոշ ուժեր դեմ են «թափանցիկության մասին» օրենքին։

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է՝ Սահակաշվիլիի, Գվարամիայի, Խազարաձեի և Գախարիայի կուսակցությունները համատեղ հայտարարության մեջ գործնականում խոստովանել են, որ կանգնած են Վրաստանում սահմանադրական կարգի վրա հարձակման հետևում:

 

ABC MEDIA -ն է փոխանցում