Նիկոլ Փաշինյանն անձամբ է ցավակցել Թուրքիային՝ Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի համար
Նիկոլ Փաշինյանն անձամբ է ցավակցել Թուրքիային՝ Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի համար, որի հետեւանքով մատացելզ է 66 մարդ։
«Ողբերգությունը ցնցող է։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-գրել է վարչապետը՝ x-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ ցավակցությամբ էր հանդես եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով. «Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են»։
Փաստորեն, Փաշինյանն ԱԳՆ-ի ցավակցությունը բավարար չի համարել եւ նաեւ անձամբ է ցավակցությամբ հանդես եկել։ Նշենք, որ ոչ Ն.Փաշինյանը, ոչ ԱԳՆ-ն, որեւէ ցավակցություն չհայտնեցին Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի համար, որը հարյուրավոր կյանքեր խլեց, ավելին՝ նաեւ սուգ չհայտարարեցին։
Աղբյուրը՝ «Փաստինֆո»