ԼՐԱՀՈՍ
18 Feb 2025

«Շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահ Էրդողանին և ողջ թուրք ժողովրդին»․ Զելենսկի

 «Շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահ Էրդողանին և ողջ թուրք ժողովրդին»․ Զելենսկի

Անկարայում կայացել է Զելենսկի-Էրդողան հանդիպումը։

 

Զելենսկի․

«Մեր հարաբերությունները ինչպես միշտ բարձր մակարդակի վրա են, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահ Էրդողանին և ողջ թուրք ժողովրդին։

Թուրքիան շատ սկզբունքային դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում։

Մենք խաղաղություն ենք ուզում, մենք ձգտում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքներ տրամադրելու վրա։ Մենք ցանկանում ենք, որ անվտանգության այդ երաշխիքները տրամադրվեն ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ամբողջ Եվրոպայի, այդ թվում՝ Թուրքիայի կողմից»։



 Էրդողան․

«Այս պատերազմը, որն հանգեցրել է այդքան անմեղ մարդկանց մահվան և ահռելի ավերածությունների, պետք է ավարտվի հիմա։

Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Թուրքիան իդեալական վայր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար»։

 

 

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք