«Պայքար բոլոր ճակատներում և ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար»․ Սաղաթելյան

«Պայքար բոլոր ճակատներում և ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար։ Սա է այն առաջարկը, որը Դաշնակցությունը կարող է ներկայացնել իր ժողովրդին։ Պայքար, որի մեջ պետք է լինենք և՛ կազմակերպիչը, և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը։ Քանզի Հայրենիքի ու Դաշնակցության ճակատագրերը միահյուսված են»։
Կարևորը՝ Երևանում մեկնարկած ՀՅԴ բարձրագույն՝ 35-րդ Ընդհանուր ժողովի բացման արարողության ընթացքում ՀՅԴ ՀԳՄ Ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան ելույթից․
«Վստահ եմ, որ Դաշնակցության ժողովներին մեկ անգամ ականատես եղած մարդը կփաստի, որ հայ իրականության մեջ չկա քաղաքական նման երկրորդ կառույցը, որի ղեկավար մարմիններն ամբողջությամբ հաշվետու են իրենց շարքերին, որտեղ ամենասուր քննադատությունը բնական երևույթ է, որտեղ բացառված է անձնակենտրոնությունը, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոզունգ է, այլ՝ կենսակերպ և մտածողություն։
Այսօր մենք ունենք հանձնառություն՝ նոր իրողությունների պայմաններում առաջարակել մեր ժողովրդին պայքարի ու վերականգնման նոր տեսլական ու ծրագիր, վերականգնել վստահության կամուրջները, հաղթահարել հուսալքությունը, դառնալ ավելի ուժեղ, որ կարողանանք դիմագրավել թշնամուն՝ պահպանել մեր Հայրենիքը։
ՀՅԴ-ի դեմ տարվող հակաքարոզչությունը վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ պայքարի։
Վերահաստատում եմ մեր կոչն ուղվված առողջ և ազգային ուժերին. միավորել ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում:
Դաշնակցությունը ազգային, պետականամետ, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի և անհատների ընկերն ու վահանն է»։