ԼՐԱՀՈՍ
26 Feb 2025

Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ

Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ

«Այսօր հանդիպել եմ տարբեր բուհերի մի խումբ ուսանողների հետ: Խոսել ենք բոլորիս հուզող անվտանգային, ներքաղաքական և տարածաշրջանային հարցերից:

Տպավորված եմ մեր ուսանողների հարցերի խորությունից, իրավիճակը սթափ գնահատելուց:

Փորձել եմ մեր մոտեցումները, նախորդող և ներկա իրավիճակն անկեղծորեն ներկայացնել. հուսով եմ ստացվեց: Շնորհակալ եմ հանդիպումը նախաձեռնելու համար»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան