ԼՐԱՀՈՍ
05 Mar 2025

Թուրքիան Հունաստանի հետ սահմանին կկառուցվի 8.5 կիլոմետրանոց պատ

Թուրքիան Հունաստանի հետ սահմանին կկառուցվի 8.5 կիլոմետրանոց պատ

Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետ Յունուս Սեզերը հանդիպել է  իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ Թուրքիա-Հունաստան սահմանին կիրականացվեն սահմանային անվտանգության միջոցառումներ:

 

Այդ շրջանակներում կկառուցվի 8.5 կիլոմետրանոց անվտանգության պատ։ Ըստ Յունուս Սեզերի՝ նման միջոցառումներ առաջին անգամ են իրականացվելու Թուրքիայի արևմտյան սահմանին։

 

Նա նաև նշել է, որ նախնական փուլում նախատեսվում է կառուցել 8.5 կիլոմետրանոց պատ, իսկ ապագայում այդ պատը կձգվի Հունաստանի հետ սահմանի ողջ երկայնքով։

 

Փոխանցում է Yerkir.am-ը