ԼՐԱՀՈՍ
07 Mar 2025
«Ավրորա»-ի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու եւ ներկա լինել Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»

Պակիստանցի իրավապաշտպան, 2016 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Այս մասին հայտնել է Free Armenian Prisoners կազմակերպությունը Х-ի իր էջում:
«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք»,-փոխանցել է իրավապաշտպանը:
Փոխանցում է Yerkir.am-ը