ԼՐԱՀՈՍ
07 Mar 2025

#ՀՐԱՏԱՊ Ձերբակալվել է ԱԱԾ փորձառու սպա Արամ Գասպարյանը

#ՀՐԱՏԱՊ  Ձերբակալվել է ԱԱԾ փորձառու սպա Արամ Գասպարյանը

 

Հենց նոր հայտնի դարձավ, որ շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն։


Շեշտենք, որ Արամ Գասպարյանը ժամանակին հայտնի է եղել բազմաթիվ հանցանքներ կանխելու վարքագծով։ Իսկ հիմա՝ անկանխատեսելի շրջադարձ․ Գասպարյանին մեղսագրվում են Սյունիքում 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած դեպքերը, իբր նա հանդիսացել է այդ դեպքերի կազմակերպիչներից մեկը։


Անհնար է անտեսել մի ուշագրավ հանգամանք. վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս միջադեպը հիշատակեց ընդամենը մի քանի օր առաջ՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում։ Եվ ահա՝ ընդամենը օրեր անց, Գասպարյանը հայտնվում է ձերբակալվածների ցանկում…


Հավելենք, որ կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։


Այս գործի շուրջ դեռ շատ հարցեր կան, իսկ հանրությունը սպասում է պարզաբանումների և արդարության։