ԼՐԱՀՈՍ
10 Mar 2025
«Թանկացումներ են լինելու. ընդհուպ մինչև փողոց փակելով պայքարելու ենք». բողոքի ակցիա՝ հարկերի բարձրացման դեմ

Տնտեսվարողները հարկերի բարձրացման դեմ բողոքի ակցիա են իրականացնում՝ արդեն՝ տևական ժամանակ։ Այսօր էլ՝ կրկին կառավարության շենքի առջև։
Լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասացին․
«Վերևներից արգելելն են տոնավաճառների աշխատողներին բողոքի ակցիաների մասնակցել». տնտեսվարողի կանխատեսումը
«Թանկացումներ են լինելու. ընդհուպ մինչև փողոց փակելով պայքարելու ենք»,- նշեց մեկ այլ տնտեսվարող։
«Բոլորի ներվերը տաշում են»։
«Նաիրի Սարգսյանը ոսկու բիզնեսի մեջ կա, գուցե դրանից է, որ ոսկու շուկայի աշխատողներն էլ չեն բողոքում»։
«Փաշինյանը 10% ձայն հազիվ ունենա, նա ատում է մեր ազգին»։
«Ո՛չ «յաշիկ» ունենք, ո՛չ էլ՝ «Բրաբուս», թող խոշոր հարկատուների վրա աշխատեն, լավ էլ գիտեն՝ ովքեր են»։
Փոխանցում է 168.am-ը