«Ամեն ջանք գործադրում ենք, որ Սիրիայի հայկական թաղամասերը վտանգներից հեռու պահենք»․ Հակոբ Բագրատունի

Այսօր՝ մարտի 10-ին ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ նորընտիր Բյուրոյի մամուլի ասուլիսը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամներ՝ Հակոբ Բագրատունու և Լիլիթ Գալստյանի մասնակցությամբ։
«Այսօր բոլորիս համար գաղտնիք չէ, որ Միջին Արևելքը կանցնի ճգնաժամային օրերի միջով և, բնականաբար, իր անմիջական ազդեցությունը կունենա հայկական համայնքների վրա»,- իր խոսքում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին:
Ըստ Բագրատունու՝ տեղական մարմինները, մեր կառույցները, ազգային տարբեր-տարբեր հաստատությունները, եկեղեցին իրենց առավելագույն ճիգն են գործադրում մեր համայնքի թե ֆիզիկական գոյության, թե իրավական, տնտեսական ու մշակութային պաշտպանության հարցերում: Դաշնակցության և ազգային տարբեր կառույցները՝ մշակութային միությունները, կրթական , բարեգործական, մարզական և այլ կառույցներ, իրենք էլ ունեն պահպանման խնդիր: Այս իմաստով նաև Ընդհանուր ժողովը անդրադարձ ունեցավ այս հարցերին: «Միջին Արևելքի հայության պահպանումը պարզապես Միջին Արևելքի հայկական համայնքների պահպանում չէ, այլ Հայաստանի և մեր ընդհանրական նպատակների իրականացումն է»,- ասաց Հակոբ Բագրատունին։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն