ԼՐԱՀՈՍ
10 Mar 2025

Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

Այսօր՝ մարտի 10-ին, Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը: Այսօր կայացած նիստում դատարանը քննարկման առարկա դարձրեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ Պաշպանության կողմը միջնորդել է վերացնել Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը, միևնույն ժամանակ, արձանագրել, որ ընդհանրապես որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Պաշտպաններն արձանագրել են՝ վկաների 90 տոկոսն արդեն հարցաքննվել է, մյուսներն Աշոտյանի մեղադրանքին առնչություն չունեն։

 

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024թ․ սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ 2024 թվականի սեպտեմբերին, շուրջ մեկ տարի կալանքից հետո, Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։

 

Աղբյուր՝ AntiFake.am