ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ
28 Մար 2017

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք - «Ծառուկյան» դաշինք

«Ընտրության բանաձևը» հաղորդման հյուրերն են «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ, թիվ 11 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վահրամ Թոքմաջյանն ու «Ծառուկյան» դաշինքի անդամ, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը։

«Ընտրության բանաձևը» հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների անուններին ու ձայնագրություններին։ Վահրամ Թոքմաջյանի գնահատմամբ՝ հանրապետականները բոլոր ընտրություններին էլ չարաշահել են վարչական ռեսուրսները, հիմա, սակայն, այդ իրողությունն ապացուցող 114 փաստ կա։

Բանախոսներն անդրադարձել են նաև ներդրումներին, ինչպես նաև կոռուպցիային վերաբերող խնդիրներին։ Եթե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը կարծում է, որ Հայաստանում հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ ու նպաստել ներդրումների ներգրավմանը միայն արցախյան հիմնախնդրի կարգավորումից հետո, ապա «Ծառուկյան դաշինք»-ի գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական լարվածությունը չնայած խոչընդոտ է, սակայն անգամ այդ պայմաններում հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ և գործուն քայլեր իրականացնել ներդրումների ուղղությամբ։