ԼՐԱՀՈՍ
28 Apr 2024
«Նիկոլի անձնական դատավորներից մեկը գնդապետ Մախսուդյանի որդուն 2 ամսով կալանավորեց»․ Մանուկյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղեկացնում է․
«Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝ «Հանրապետություն» կուսակության անդամ Մայիս Մելքոնյանը գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց:
Տավուշեցիներ Հովհաննես Ղուկասյանին եւ Վահան Անանյանին մեկական ամսով այսօր ևս կալանավորեցին»։