ԼՐԱՀՈՍ
15 Oct 2024

«Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին»․ Աբրահամյան

«Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին»․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ 

«Մինչ Ադրբեջանն իր առավելապաշտական պահանջներով բանակցային գործընթացը տանում է փակուղի, իսկ զուգահեռ կոշտ հռետորաբանություն բանեցնում, հայաստանյան իշխանության անելիքն է դարձել իր ներքին գզվռտոցները հրապարակային դաշտ հանելն ու ընդդիմության և նրա առանձին գործիչների դեմ տեղեկատվական կեղտոտ օպերացիաներ իրականացնելը:

Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին, որն ամենատարբեր դրսևորումները կարող է ստանալ, իսկ ՀՀ-ում իշխող կառավարչի քայլերն ուղղված են բացառապես իշխանության պահպանմանը:

Դրանով պայմանավորված` 2-րդ, 3-րդ նախագահներից մինչև սոցիալական ցանցերում ակտիվություն դրսևորող և իրենց երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր քաղաքացիները, մշտապես իշխանության թիրախում են:

Ուշադրություն դարձրեք, թե ու՞մ և ո՞ր ուժերի միջոցով են աշխատում ընդդիմության դեմ:

Սերժ Սարգսյանն, իհարկե, այս առումով, վաղուց ձևավորված իմունիտետ ունի, սակայն քաղաքական գործընթացները ճիշտ գնահատելու և յուրաքանչյուրի էությունը հասկանալու համար, պետք է հստակ հասկանալ, թե ովքեր են համաձայնվում իշխանության խաղի մեջ մտնել և իշխանության պահպանման գործիք դառնալ»։