ԼՐԱՀՈՍ
27 Dec 2024
«Տիգրանաշենի կարևորության մասին պետք է շատ խոսել, ՀՀ-Իրան հարաբերությունում կարևորագույն հանգույց է»․ իրանցի միջազգայնագետ
«Տիգրանաշենի կարևորության մասին պետք է շատ խոսել, ՀՀ-Իրան հարաբերությունում կարևորագույն հանգույց է»,-այս մասին Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում, Հայաստանից Իրան ժամանած ԶԼՄ ղեկավարների, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը։
Նշենք, որ ճանաչողական այցով Իրան մեկնած Հայաստանի մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում (ՀՈՒՍԿ) հանդիպել են իրանցի փորձագետների հետ, լսել նրանց բանախոսություներն ու մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ-Իրան հարաբերությունների մասին։
Աղբյուրը՝ Yerkir.am